Հայաստանի սահմանը հատած հովիվը վերադարձվե՞լ է Ադրբեջանին
Տավուշի մարզում հայտնված ադրբեջանցի հովիվը վերադարձվել է: ԱԱԾ-ից Aysor.am-ին հորդորել են, որ հարցը գրավոր ուղղեն իրենց:
Նշենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:


