Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են
Քիչ առաջ Արթիկում խոշոր չափերի կարկուտ է տեղացել։ Բնակիչների համար փոքր-ինչ անսովոր էր կարկուտի նման մեծությունը։
Թեև ցանքատարածությունների և հնարավոր ավերածությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չկան, բնակիչներն արդեն իսկ խիստ մտահոգված են։
Շատ տարածքներում բերքահավաքը դեռ չի ավարտվել, և մարդիկ անհանգստանում են, որ տեղացած կարկուտը հերթական ծանր հարվածը կհասցնի` ջուրը գցելով ողջ տարվա աշխատանքը։
Տեսանյութը՝ ստորև․


