Գագիկ Մելիքյանի որդու Սերգեյի և Նինայի հարսանիքը
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու շքեղ հարսանիքի կադրերը։
Հարսանեկան արարողությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու Սերգեյի և Նինայի հարսանիքն է։ Հարսանիքի քավորը Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Զույգը պսակադրվել է Սաղմոսավանքում, իսկ հարսանեկան խնջույքը տեղի է ունենում Դվինում։
Հարսանեկան արարողությունից հրապարակված տեսանյութերում աչքի են ընկնում միջոցառման ճոխ ձևավորումը, շքեղ միջավայրն ու տոնական մթնոլորտը։


