«Մեր Արցախ աշխարհում մնաց միայնակ քամին»․ Արթուր Խաչենցը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Արթուր Խաչենցը, որը վերջերս է զգացել հայրական բերկրանքը, սոցիալական ցանցի իր էջում ընտանեկան ջերմ ու հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ գլխավոր հերոս դարձնելով փոքրիկ դստերը՝ Սէրլիին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը թիկնել հայրիկին ու խաղաղ վայելում նրա կատարումը։ Արթուրի ձայնի ներքո աղջնակը կամաց-կամաց քուն է մտնում՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ տեսարան։
Հայրիկի երգի ներքո խաղաղ ննջող փոքրիկ Սէրլիի կադրերն արտացոլում են ծնող-երեխա կապի առանձնահատուկ ջերմությունը։
Տեսանյութում կարծես ամեն ինչ մի պահ կանգ է առնում՝ թողնելով միայն հայրիկի կատարումն ու նրա գրկում հանգիստ քնած փոքրիկի անմեղությունը։
Արթուր Խաչենցի համար հայրությունը կյանքի նոր ու կարևոր փուլ է, իսկ դստեր հետ նման պահերը՝ թանկ հիշողություններ, որոնք նա կիսում է նաև իր հետևորդների հետ։
Տեսանյութը ստորև․


