«Վաղը… չեմ ների…». Սիրուշոն տեսանյութ է հրապարակել
Երգչուհի Սիրուշոն նոր երգ է թողարկել՝ այդ մասին տեղեկացնելով իր հետևորդներին սոցիալական ցանցերի միջոցով։
Երգչուհին իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով նոր ստեղծագործության մասին և կից գրելով․
«վաղը. սեպտեմբեր 17…,,,,չեմ ների,,,….»։
Սիրուշոյի հրապարակումը հետաքրքրություն է առաջացրել նրա հետևորդների շրջանում, որոնք մշտապես հետևում են երգչուհու ստեղծագործական նորություններին։
Երգչուհին տարիներ շարունակ հայկական երաժշտական ասպարեզում առանձնանում է իր ինքնատիպ ոճով, նորարարական մոտեցումներով և ստեղծագործական յուրահատուկ ձեռագրով։
Նրա յուրաքանչյուր նոր աշխատանք մեծ ուշադրության է արժանանում երկրպագուների կողմից։ Այս անգամ ևս Սիրուշոն իր հրապարակմամբ տեղեկացրել է նոր երգի մասին՝ այն ներկայացնելով սոցիալական ցանցերի իր էջում։
Նոր երգի վերնագրի, ստեղծման պատմության և տեսահոլովակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ առայժմ ներկայացված չեն։
Տեսանյութը ստորև․


