Հայտնի է՝ ինչն է եղել Լիանա Հարությունյանի մահվան պատճառը
Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ մահացել է Օշական գյուղի բնակչուհի, երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լիանա Հարությունյանը։
«Օշական՝ հինավուրց իմ բնօրրան» ֆեյսբուքյան էջը ցավակցական գրառում էր հրապարակել՝ նշելով, որ նրա անժամանակ մահը մեծ ցավ ու անդառնալի կորուստ է հարազատների, գործընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրան։
Bavnews-ը ներկայացրել էր Լիանա Հարությունյանի՝ մահվանից առաջ իր էջում հրապարակած վերջին լուսանկարը, որին կից նա գրել էր․ «Տար դեպի վեր…»։
Հետևելով Facebook-ի այն էջին, որը հայտնել էր Լիանա Հարությունյանի մահվան լուրը՝ պարզ է դարձել նաև երիտասարդ աղջկա մահվան պատճառը։
Էջում նշվել է, որ Լիանան վերջին օրերին վատառողջ է եղել։



