Լիանայի վերջին գրառումը մահվանից առաջ․ աղջիկը կանխազգացե՞լ էր մահը
Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ մահացել է Օշական գյուղի բնակչուհի, երաժշտական դպրոցի ուսուցչուհի Լիանա Հարությունյանը։
«Օշական՝ հինավուրց իմ բնօրրան» ֆեյսբուքյան էջը ցավակցական գրառում էր հրապարակել՝ նշելով, որ նրա անժամանակ մահը մեծ ցավ ու անդառնալի կորուստ է հարազատների, գործընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրան։
Գրառման մեջ ընդգծվել է, որ Լիանա Հարությունյանն իր մասնագիտական նվիրումով, մարդկային ջերմությամբ և երաժշտության հանդեպ անսահման սիրով արժեքավոր ներդրում է ունեցել սերունդների կրթության ու դաստիարակության գործում։
Bavnews-ը ներկայացնում է Լիանա Հարությունյանի՝ մահվանից առաջ իր էջում հրապարակած վերջին լուսանկարը, որին կից նա գրել էր․ «Տար դեպի վեր…»։



