Գլխին հարվածել են, երեխան ուշագնաց է եղել․ 12-ամյա տղայի մայրը՝ դպրոցում տեղի ունեցած բռնության մասին
Համադասարանցիների կողմից բռնության ենթարկվելու հետևանքով 12-ամյա տղան գլխուղեղի ցնցում է ստացել և կապտուկներ ունեցել։
Տղայի մոր խոսքով՝ երեք աշակերտ հարձակվել են որդու վրա և ծեծի ենթարկել նրան հանդերձարանում։
«Ժարգոնային արտահայտություններով՝ աջով, ապբիժնիկ, չգիտեմ՝ ինչ բառեր օգտագործելով, հարձակվել են երեխայիս վրա։
Նրանցից մեկը բռնել է որդուս կոկորդից՝ իբր խեղդելու նպատակով։ Երեխաս փորձել է իրեն մեջքից գցել, բայց չի ստացվել, քանի որ մյուսն էլ հարվածել է փորին։
Այդ ժամանակ երրորդ՝ բարձրահասակ տղան, գլխով հարվածել է երեխայիս գլխին, երբ նա կռացած փորձել է մյուսին վրայից գցել։ Հարվածից հետո նրա աչքերը մի քանի վայրկյանով սևացել են»,- պատմել է մայրը։
Նրա խոսքով՝ զանգից հետո երեխաները հավաքվել և շտապել են ֆիզկուլտուրայի դասի։ Դասի ընթացքում տղան ուշագնաց է եղել և ընկել, ինչից հետո նրան բարձրացրել են ընկերներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչը։
Տեսանյութը ստորև․


