Մերձավանը լքած Ախտոյանների տան վարձը վճարել է մարզպետը. ինչ է հայտնի
Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը:
Վերջինիս սպանության գործով մեղադրյալի աթոռի են Նարեկ Օհանյանը եւ Գևորգ Հարությունյանը: Դեպքից առաջ կասկածելի հանգամանքներում երկիրը լքեց Մերձավանի ՔՊ-ական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը:
Այս հանգամանքը սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատների մոտ առավել խորացրեց հարցերը ու կասկածները, որ Ախտոյանները կարող են կապ ունենալ սպանության հետ, քանի որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ նրանց թիմակիցների միջեւ լուրջ վիճաբանություն էր եղել եւ սպանվել եր Գրիգոր Օհանյանը:
Սպանությունից անցել է 1 տարի ու մինչ օրս Ախտոյանների ընտանիքը համայնք չի վերադարձել եւ այլ տեղ են վարձով ապրում:
Արդյունքում ArmLur.am-ին տեղեկությոսւներ հասան, որ Ախտոյանների բնակարանի վարձը որոշ ժամանակ վճարել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը: Այսօր Կառավարության նիստից առաջ մարզպետին հարց ուղղեցինք, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Ախտոյանների բնակարանի վարձը որոշ ժամանակ նա է վճարել:
Սակայն մարզպետը լսեց հարցը ու հրաժարվեց պատասխանել:
Տեսանյութը ստորև․


