«Անհնար է՝ ինքնասպան եղած լինի, 3 ամսից տուն պիտի գար»․ Ռանչպարում վերջին հրաժեշտը տվեցին զինվորին
Ռանչպար գյուղն այսօր վերջին հրաժեշտն է տվել 20-ամյա զինծառայող Արմեն Ղազարյանին:
Նրա զոհվելու մասին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին՝ չբացահայտելով ողբերգության հանգամանքները:
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ չհայտնելով, թե ո՞ր հոդվածով:
Մամուլում առաջ էր քաշվել հնարավոր անձնասպանության վարկածը, որին չեն հավատում զինծառայողի հայրենի գյուղում: Այսօր Ռանչպարում է եղել «Հայլուրի» նկարահանող խումբը:
Տեսանյութը ստորև․


