«Բուդկի պաշտպան». լարված իրավիճակ՝ Աջափնյակի թաղապետի մասնակցությամբ
Շինարարների փողոցում քիչ առաջ իրավիճակը լարվեց։
Լեզվակռիվ է տեղի ունեցել Աջափնյակի թաղապետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջեւ։
«Բուդկի պաշտպաններ»,– այսպես է թաղապետը դիմել պատգամավորին եւ հավաքվածներին։
Նշենք որ Երևանի Շինարարների փողոցում ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն այս պահին սկսել են կրպակները քանդել։
Շինարարների փողոցում կրպակների տերերը արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են և ունեն սեփականության վկայականներ։
Տեսանյութը ստորև․


