«Երկու տարի է՝ մեզ բաժանել են». Անդրեի հուզիչ գրառումը՝ դստեր ծննդյան օրը
Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ՝ Անի Օհանյանի անձնական կյանքը վերջին տարիներին հանրության ուշադրության կենտրոնում է։
Զույգը բաժանվել է, իսկ նրանց դուստրը՝ Եվան, այսօր նշում է ծննդյան 3-րդ տարեդարձը։
Հոկտեմբերի 12-ին Անդրեն հուզիչ գրառում է կատարել դստեր ծննդյան օրվա առթիվ՝ հայտնելով, որ արդեն երկու տարի է՝ իր կամքին հակառակ բաժանված է երեխայից։
Երգիչը նշել է, որ ոչ ոք չի կարող իրեն զրկել դստեր հանդեպ ունեցած սիրուց, և ինքը շարունակելու է պայքարել մինչև նրան կրկին գրկելու օրը։
«Երկու տարի է մեզ բաժանել են` հակառակ իմ ու քո կամքի
Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ։
Երկու տարի է՝ մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի։ Բայց քեզ իմ սիրուց ոչ ոք չի կարող զրկել։
Ես չեմ դատում․ ժամանակը, ճշմարտությունն ու օրենքը ամեն ինչ իրենց տեղը կդնեն։Իսկ ես պայքարելու եմ, մինչև նորից քեզ գրկեմ, իմ հավերժ բալիկ»։
Հիշեցնենք, որ Անդրեի և Անի Օհանյանի բաժանումից հետո նրանց հարաբերությունների շուրջ մի շարք հրապարակումներ են եղել։ 2025 թվականի ապրիլին Անի Օհանյանը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ խոսելով ամուսնության ընթացքում իր նկատմամբ ենթադրյալ բռնության մասին։
Այդ գրառման առնչությամբ դատախազությունում ուսումնասիրություն էր սկսվել։
Հետագայում Անդրեն ևս հրապարակումներ է արել դստեր հետ՝ ընդգծելով նրանց կապը։ Նրանց ընտանեկան հարաբերությունների և երեխայի հետ կապված հարցերի շուրջ իրավական գործընթացների մասին տեղեկություններ են հրապարակվել նաև 2026 թվականին։
Տեսանյութը ստորև․


