ՄամուլՏեսանյութ

Պարեկները վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիգով զինված տղամարդուն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:10-ի սահմաններում Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Պարեկները վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիգով զինված տղամարդուն, ում վրա եղել են նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա ժամանած 1-03 շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի մասին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Կիսվեք ձեր էջում