Մամուլ

Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմեն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։

Armlur.am-ին հասած լուրերի նախնական Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։

Զինծառայող Արմեն Ղազարյանը 7 ամսվա զինծառայող էր։ Նրան հայտնաբերել են իրեն ամրակցված զենքով՝ ճակատին հրազենային վնասվածքով։

Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն․ այս պահին իրավապահները քննություն են իրականացնում տարբեր ուղղություններով։ Իրավապահների տրամադրության տակ է նաև զինծառայողի հեռախոսը։

Քննություն է իրականացվում նաև զորամասի ներսում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, և դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չէր մանրամասնել։

Կիսվեք ձեր էջում