ՄամուլՏեսանյութ

Սյունիքի Կուրիս գյուղում երեք անծանոթի են նկատել․ ադրբեջանցիների նոր ներխուժո՞ւմ

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը բնակիչները նկատել են երեք քաղաքացիական հագուստով անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել։

Գյուղացիների հետ զրույցից հետո նրանք փախել են, ինչից հետո գյուղում և հարակից տարածքներում սկսվել են որոնողական աշխատանքներ։

Որոնումներին, հայկական ծառայություններից բացի, միացել են նաև տեղի ռուսական սահմանապահ ուղեկալի ծառայողները՝ ԱԹՍ-ներով։

Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի վերաբերյալ հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չի հերքել տարածված խոսակցությունները։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում