ՄամուլՏեսանյութ

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Սամվել Կարապետյան

Լրագրողները Շաքիի դեպքի մասին հարցրին Սամվել Կարապետյանին, որին ի պատասխան նա ասաց․ «Այս մասին մենք զգուշացնում էինք նախընտրական փուլում, և հիմա առաջին քայլերն են անում ադրբեջանցիք։

Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, ուրեմն սա կրկնվելու է և ավելի մեծ թափով։

Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը և մենք անպայման մեր ձևով աջակցություն կցուցաբերենք այդ հերոս կնոջ ընտանիքին։

Իմ պատկերացմամբ կգուրգուրեն, կփայփայեն, հետո մի հատ շարադրություն գրող ունեն, կնստեն իրար կողք, մի հատ հետաքրքիր շարադրություն կգրեն, կտան ադրբեջանցու ձեռքը, կտանի, կհասցնի տեղ, ինչպես արեցին Արցախի հետ, Արցախն էլ շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին», – նշել է նա։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում