Արցախում քանդե՞լ են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը
«Հրապարակ օրաթերթ»-ը գրել է․
Ստեփանակերտում քանդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։
Տեղեկությունը տարածել է ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է տան տարածքը։
Քոչարյանի հայրական տան քանդման մասին ռեպորտաժներ են պատրաստել նաև ադրբեջանական լրատվամիջոցները։


