«Ինչքա՜ն դժվար ու բարդ օրեր ենք անցել»… Խորեն Լևոնյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան տարեդարձը։
Դերասանի կինը՝ Էմմա Լևոնյանը, սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է ամուսնու հետ համատեղ մի քանի լուսանկար և շնորհավորական գրառում կատարել։
«Ինչքա՜ն դժվար ու բարդ օրեր ենք անցել ու անցնում, ինչքա՜ն լավ ու խենթ օրեր ենք ապրել ու ապրում, ինչքա՜ն նպատակներ ենք իրականացրել, ու դեռ ինչքա՜նն են առջևում։
Բարով ես ծնվել, իմ ՍԵՐ։ Լավագույն ԱՄՈՒՍԻՆ, ՀԱՅՐ, ՀԱՅ, ՄԱՐԴ»,- գրել է երգչուհին։



