Հայտնի է՝ երբ է նախատեսված «Ֆուլ հաուս 2» ֆիլմի պրեմիերան
«Ֆուլ հաուս»-ի վերադարձը հայաստանյան բեմ տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։ Թիմի առաջին թատերական դեբյուտից, որը կայացել էր 2016 թվականին, անցել է ուղիղ 10 տարի։ Վերադարձի այս ելույթով էլ մեկնարկել է «Ֆուլ հաուս»-ի համահայկական շրջագայությունը։
Երեկոյի ընթացքում առաջիկա ծրագրերի մասին մանրամասներ է հայտնել նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է սկսել «Ֆուլ հաուս»-ի երկրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին։
Բեմում ելույթ է ունեցել նաև Գրիգոր Դանիելյանը, ով անդրադարձել է ներկայացմանը չմասնակցող Գոռ Հակոբյանին։ Դանիելյանը վստահեցրել է, որ առաջիկա ֆիլմում հանդիսատեսը կտեսնի դերասանական ամբողջ կազմին։ Նա նաև ներկաներին հորդորել է ծափահարություններով աջակցել գործընկերոջը և բեմից ջերմ խոսքեր է հղել Գոռ Հակոբյանի որդուն։


