Մամուլ

Պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ու Մաշ Թորոսյանը սպասում են առաջնեկին․ հուզիչ տեսանյութ

44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանն ու նրա սիրելին՝ բլոգեր Մաշ Թորոսյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Այս մասին զույգը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ կիսվելով ուրախալի լուրով։

Մաշ Թորոսյանը վերջին տարիներին բավականին ակտիվ է եղել Instagram-ում՝ հաճախ անդրադառնալով ամուսնու բուժման և վերականգնման ընթացքին։

Զույգի սիրո պատմությունը տարիներ առաջ հուզել էր համացանցի օգտատերերին։ Պատերազմից հետո Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամում էր իր վիրավոր եղբորը։ Նույն հիվանդանոցում՝ հարևան հիվանդասենյակում, բուժում էր ստանում նաև Արման Բեգյանը, որը պատերազմի ընթացքում կորցրել էր ձախ ոտքը։

Հենց հիվանդանոցում էլ Արմանն ու Մաշը ծանոթացել են։ Նրանց ծանոթությունը վերածվել է սիրո, իսկ հետագայում՝ ամուսնության։

Այժմ զույգը նոր և կարևոր փուլ է սկսում՝ սպասելով իրենց առաջին երեխայի ծնունդին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում