Մամուլ

5 հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդն ավտոբուս վարելու իրավունք չի ունեցել

Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում միկրոավտոբուսի վարորդը կարգավորվող հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հինգ մարդու։

Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան՝ D կարգի վարորդական իրավունք։

Տարածաշրջանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ դեպքի պահին հետիոտները կարգավորվող անցումով հատելիս են եղել ճանապարհը։

Իրավապահների փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ համապատասխան կարգի վարորդական իրավունք չունեցող միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող մի քանի քաղաքացիների։

Վարորդը հայտնել է, որ մեքենան վարելիս հանկարծակի վատացել է ինքնազգացողությունը, ինչի հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Տուժածների առողջական վիճակի և միջադեպի հետևանքների վերաբերյալ այս պահին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։

Կիսվեք ձեր էջում