ՄամուլՏեսանյութ

ԶՊՄԿ-ի տարածքում 23-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել և տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Սևոյանը և Սամվել Ղազարյանը։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում