ՄամուլՏեսանյութ

Տիգրանաշենի շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ մինչև 2018-ի իշխանափոխությունը․ փորձագետ

Տիգրանաշենի շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ մինչև 2018-ի իշխանափոխությունը, քանի որ մեծ քաղաքականության մեջ նպատակներն իրագործվում են նախապես ծրագրված տասնյակ քայլերով։ 

NEWS.am-ին այս մասին ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Միջանցքի կամ, ինչպես այն անվանում են, TRIPP-ի գաղափարը շատ վաղուց է եղել, և այն օրգանական կապի մեջ էր Արցախի հետ։ Այլ հարց է այդ նպատակին հասնելու մանրամասները։

Այս գործընթացներին դիմադրող հզոր աղբյուր են համարվում Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նաև ընդդիմադիր էլիտայի մի մասը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցմահ մնալ Հայաստանի ղեկավար։

Սրա հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջանում ճնշել դիմադրության բոլոր աղբյուրները, կայացած ֆինանսական միավորները, ողջ էլիտային և բոլոր նրանց, ովքեր պայքարելու ռեսուրս ունեն»,- ընդգծել է փորձագետը։

Կիսվեք ձեր էջում