Մամուլ

89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 89 տարեկանում մահացել է Օսլոյի հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել է Նորվեգիայի թագավորական տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Խոր ցավով հայտնում ենք, որ Նորին Մեծություն թագավոր Հարալդ V-ը այսօր վախճանվել է»,- ասված է թագավորական տան հաղորդագրության մեջ։

Թագավորը օգոստոսի 17-ին հոսպիտալացվել էր վարակի և հեմոլիտիկ անեմիայի հետ կապված բարդությունների պատճառով։ Այդ օրվանից նա այլևս չէր լքել բուժհաստատությունը։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ Հարալդ V-ի առողջական վիճակը վատթարացել է և գնահատվում է որպես «շատ ծանր»։

Գլյուքսբուրգների դինաստիայի ներկայացուցիչ Հարալդ V-ը Նորվեգիայի գահը զբաղեցնում էր 1991 թվականից։ Նրա մահից հետո գահը կժառանգի 53-ամյա որդին՝ Հոկոնը։

Կիսվեք ձեր էջում