Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր
Հայաստանը ներկայացնող պատանի ծանրորդներն ավարտել են ելույթները Եվրոպայի առաջնությունում։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված առաջնության վերջին մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշային կարգի ծանրորդները։
Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականից Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 140 և 145 կգ։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 172, 177 և 182 կգ։ Հրում վարժության արդյունքով Սիմոնյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Երկամարտում 327 կգ արդյունքով Էրիկ Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։


