Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնել հոր առողջական վիճակից
Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին։
Նա հայտնել է, որ նախորդ օրվա համեմատ այսօր որոշակի դրական փոփոխություն կա։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակում նկատվող դրական դինամիկան հիմք է հանդիսացել նրան դատարան տեղափոխելու որոշման համար։
Նա նաև նշել է, որ այս պահին առողջական վիճակի հետ կապված որոշակի բարելավում կա։


