Մամուլ

Հարսը ծեծել է սկեսրոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Ադրբեջանի շրջաններից մեկում 39-ամյա կինը ծեծի է ենթարկել իր սկեսրոջը՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ։

Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան վեճի ժամանակ։ Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն՝ վեճի պատճառը եղել է սկեսրոջ ցանկությունը, որ որդին և հարսը չապրեն իր հետ։

Վեճի ընթացքում հարսը հարձակվել է սկեսրոջ վրա և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին, գլխին և ձեռքերին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առողջությանը կանխամտածված կերպով թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ոստիկանությունում կինը ընդունել է իր մեղքը։

Հայտնի է, որ ընտանիքում հարաբերությունները վաղուց լարված են եղել։ Կնոջ որդին և նրա կինը միասին բնակվել են 2008 թվականից, սակայն ամուսնությունը պաշտոնապես գրանցել են միայն այս տարի։

Զույգն ունի մեկ համատեղ երեխա։ Նույն ընտանիքում բնակվում են նաև կնոջ որդու՝ նախորդ ամուսնությունից ունեցած երեխաները։

Ոստիկանության պարզմամբ՝ ընտանիքում հաճախակի են տեղի ունեցել վեճեր և կռիվներ, որոնք ժամանակի ընթացքում կրել են մշտական բնույթ։

Կիսվեք ձեր էջում