Մամուլ

Զինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. նոր մանրամասներ

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊՆ զինծառայող է իր կյանքին վերջ տվել:

ՀՀ ՊՆ-ից դեպքի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք: Ի պատասխան մեր հարցի` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց.

«Բանակում մահվան դեպք չի արձանագրվել:

Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- նշեց նա:

Կիսվեք ձեր էջում