Մամուլ

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարութ Հարությունյանը և Նվեր Զախարյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա  պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։

avtovtar 1 7
avtovta
Կիսվեք ձեր էջում