Մամուլ

Տրանսպորտում տուգանել են պատերազմի արդյունքում 1-ին կարգի հաշմանդամ դարձած Էրիկի մայրիկին

‼️Լուսինե Մարտիրոսյանը գրում է. «Երևանի քաղաքապետարան, Նոր Նորք վարչական շրջան, սա այսօր, 44 օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Lusine Գասպարյանին, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար, ձեր աշխատակցի կողմից 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրությունն է …

Ու սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքիու մահվան մեջ կռիվ տվող, Հերոս՝ Էրիկ Գասպարյանի մորը, որպես օգնություն էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար:

Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միաքյելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսության:

Լավ դուք Մարդ եք, մսից ու արյունից եք? էդ, որ հիմա սանրվել ու լվացվել եք, պուպուշ պուպուշ փորձում եք հագնվել, հույս ունենալով, թե կմոռանանք ով եք ու ով եք եղել, հիշե՛ ք Էրիկի ու մեր մյուս երկրային ու երկնային Հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք ընդհանրապես կանք:

Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը»։

Կիսվեք ձեր էջում