«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, նորություն է»․ Պապիկյանը՝ բանակում մահերի աճի մասին
Ինտենսիվության հետ կապված չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանականում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերի աճին։
Պապիկյանը պնդեց, թե ՀՀ բանակի ողջ պատմության ընթացքում դեպքեր՝ սպանության, ինքնասպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների՝ եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել։
Պապիկյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որի՝ 2015թ․ սպանության, ինքնասպանության, ինքնասպանության դեպքերը եղել են 7-ը, 2016թ․-ին թիվը դարձել է 19-ը, ըստ ամենայնի, Ապրիլյան պատերազմից հետո, 2017թ․ թիվը նվազել է, դարձել՝ 13, 2018թ․՝ 12, 2019թ․՝ 11 դեպք, 2020թ․՝ 10, 2021թ․՝ 10, 2022թ․՝ 8, 2023թ․՝ 9, 2024թ․՝ 11, 2025թ․՝ 2, 2026թ․՝ 8։
Նրա խոսքով՝ դա մարտահրավեր է, որը իրենը չէ, համակարգային մոտեցում է պետք՝ անկախ նրանից, թե ինքն է նախարարը, թե ոչ։


