Մամուլ

ԱԹՍ-ների հարվածից Ozon-ի պահեստում հրդեհ է բռնկվել

Օրենբուրգում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավարը։

Ընկերության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարձակումից հետո Օրենբուրգի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնից տարհանվել է ավելի քան 300 աշխատակից։

Միաժամանակ Ozon-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է Օրենբուրգի պահեստ մատակարարումների ընդունումը։

Լոգիստիկ կենտրոնում գտնվող ապրանքները ժամանակավորապես կհեռացվեն մարքեթփլեյսի ցուցափեղկից։

Կիսվեք ձեր էջում