Մամուլ

Զինվորին սպանած անձը ձերբակալվել է

Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ինչպես արդեն հայտնել էինք մահացած զինծառայողը Երևանից էր՝ 22 տարեկան։ Նա ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Կիսվեք ձեր էջում