Մամուլ

Գայի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել՝ վերածվելով մետաղե ջարդոնի

յսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանի բնակիչ 76-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Կիսվեք ձեր էջում