Մահացած զինծառայողը Երևանից էր՝ 22 տարեկան․ նոր մանրամասներ
Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողը Երևանից էր՝ 22 տարեկան։ Նա ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:


