Ազատ խոսք

«Ոչ մի պարագայում սա չի կարող նորմալ համարվել»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր էջում գրել է․

«Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։

Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է»։

Կիսվեք ձեր էջում