Կալանավորվել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության իրական շահառու Հայկ Գալստյանը
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1 միլիարդ 137 մլն 16 հազար 645 դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության տնօրեն Ա.Դ.-ի և 100 տոկոս մասնակից ու իրական շահառու Հ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ.Գ.-ն կալանավորվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Ա.Դ.-ն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Դալլաքյանն է։


