Մամուլ

Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է

«Հրապարակ»-ի տեղեկություններով կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։

Անկախ քաղաքական հետապնդումներից, իրավական գործընթացներից կամ առկա տարաձայնություններից՝ որևէ պարագայում չի կարող արդարացվել մարդու ընտանիք ներխուժելը, նրա տան անձեռնմխելիությունը խախտելը և ընտանիքի անդամներին նման հոգեբանական ճնշման ենթարկելը։

Բոլոր ժամանակներում Հայաստանում չգրված օրենքներ են գործել` մարդու ընտանիքն ու տունը համարվել են անձեռնմխելի, չեն դարձել քաղաքական պայքարի գործիք, մանավանդ ընտանիքի կանանց ու տարեց ծնողների նկատմամբ խնայողական վերաբերմունք է եղել:

Կիսվեք ձեր էջում