Մամուլ

6-րդ օրն է Փամբակ գետում կորած 13-ամյա աղջիկը չի հայտնաբերվել

6-րդ օրն է՝ Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։

Ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ եւ այլն։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը։ Ավելի ուշ պարզվել էր, որ գետն ընկած են եղել 7 և 13 տարեկան երկու քույրեր։

Հունիսի 17-ին փրկարարները հայտնաբերել էին 7-ամյա աղջկա դին, իսկ 13-ամյա քրոջ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կիսվեք ձեր էջում