Մամուլ

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ ստորև․

vtar 2 1
vtar 1 1
vtar 3 1
Կիսվեք ձեր էջում