«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով
Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով:
Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։
Ավելի վաղ գրել էինք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բասեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է և ընդգրկված է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակում՝ 62-րդ համարի ներքո։ Նրա վերաբերյալ միջնորդությունները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։


