Մամուլ

Ձերբակալել են Ռուբեն Հակոբյանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնում է, որ իրեն ձերբակալում են։

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։

Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։

Հիշի՛ր…»,- գրել է Ռ.Հակոբյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Կիսվեք ձեր էջում