Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Գիշերը Մոսկվան ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մոտ 180 ԱԹՍ, սակայն հարձակումը դեռ շարունակվում է, հայտնում է РБК-ն։
Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ստորաբաժանումները շարունակում են հետ մղել անօդաչուների գրոհը, իսկ համապատասխան ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ։
Հաղորդվում է, որ տարհանվել են «Շերեմետևո» օդանավակայանի ուղևորները։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանին և գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնին։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են «Բելայա դաչա» առևտրի կենտրոնի տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նրա խոսքով՝ հրդեհի տարածքի և հնարավոր տուժածների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։
Տեսանյութերը՝ ստորև․


