Ֆուտբոլիստը մահացել է իր ծննդյան օրը
Ուկրաինացի ֆուտբոլիստ Վյաչեսլավ Շարպերը մահացել է 39 տարեկան հասակում՝ հենց իր ծննդյան օրը։
Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը։ Ըստ հրապարակումների՝ Շարպերը գտնվել է Հունաստանի Լուտրակիոն քաղաքում, որտեղ նշել է իր տարեդարձը։ Տոնակատարությունից հետո նա մտել է ծով լողալու, սակայն ջրահեղձ է եղել։
Ֆուտբոլիստի դին ջրից դուրս է բերվել հաջորդ օրը։ Այն դեռ գտնվում է Հունաստանում, իսկ այժմ քայլեր են ձեռնարկվում՝ այն Ուկրաինա տեղափոխելու համար։
Վյաչեսլավ Շարպերն ամուսնացած էր և չորս երեխայի հայր էր։


