Շոու-բիզնես

«Մենք շատ ենք ուզում երեխա ունենալ». Լևոն Մկրտչյանի կնոջ՝ հուզիչ խոստովանությունը

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, ինստագրամյան իր էջում կազմակերպել է հարցուպատասխան, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք զույգը ցանկանում է երեխա ունենալ։

Հարցին ի պատասխան՝ Էվելինան անկեղծորեն խոսել է ընտանիքի համալրման թեմայի մասին՝ ընդգծելով, որ երեխաներ ունենալու ցանկությունը մեծ է, սակայն նման կարևոր որոշմանը պետք է մոտենալ լիարժեք պատասխանատվությամբ։

«Այս հարցը շատերին է հուզում։ Իհարկե, շատ ենք ուզում։ Ես բազմիցս նշել եմ, որ իմ և Լևոնի համար երեխաներն ամենալուսավոր էակներն են, սակայն ժամանակակից աշխարհում երիտասարդներն ավելի հեռատես են, և մեզ համար յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու հիմնավորված։

Ես շատ բարձր պատասխանատվության զգացում ունեմ, հատկապես աշխարհ եկող նոր կյանքի նկատմամբ։

Դա լուրջ և պատասխանատու որոշում է, որին պետք է հնարավորինս պատրաստ լինել՝ հոգեպես, ֆիզիկապես և նյութապես։

Շատ եմ գնահատում բոլորիդ հետաքրքրությունն ու մտահոգությունը մեր ընտանիքի համալրման թեմայի շուրջ։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, Տիրոջ կամոք…»,- գրել է նա։

evelina
Կիսվեք ձեր էջում