ՄամուլՏեսանյութ

Մոսկվան արձագանքել է Հայաստանին

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մեկնաբանել է Հայաստանի՝ ռուսական էժան գազից անկախանալու հնարավորության վերաբերյալ հարցը։

Ռուսական Առաջին ալիքի լրագրող Պավել Զարուբինի հարցին՝ արդյոք Հայաստանը կարող է տնտեսական աճ ապահովել առանց ռուսական էժան գազի, Ցիվիլևը պատասխանել է.

«Թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Սակայն ներկայում Հայաստանի տնտեսության կառուցվածքը վկայում է, որ ՀՆԱ-ի զգալի աճը պայմանավորված է նաև ռուսական մատչելի էներգակիրներով։

Թող դրանք փոխարինեն եվրոպականներով, հետո կտեսնենք, թե ինչ արդյունք կլինի»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել էր Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Նույն գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի մինչև 14 տոկոսը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում