Ազատ խոսք

Այսօր լրանում է 1 տարին, որ Նոյը մեզ հետ չէ

Նոյ․․․այսօր լրանում է 1 տարին, որ մեզ հետ չես ֆիզիկապես, բայց հոգեպես միշտ կաս ու կլինես մեր փոքրիկ հրեշտակ։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Զառա Հովսեփյանը։

«Թեև նա շատ քիչ ժամանակ անցկացրեց այս աշխարհում, բայց հասցրեց անվերջ սեր թողնել իր շուրջը ու սիրվել անմնացորդ։

Նրա լուսավոր հիշատակը միշտ կապրի մեր սրտերում, մեր ամեն ժպիտի ու ամեն հիշողության մեջ։

Քո փոքրիկը միշտ քեզ հետ է՝ քո սրտում»։

Հիշեցնենք նախորդ տարի այս օրը արցախցի 4 տարեկան Նոյը խեղդվել էր Քասախ գետում։

Կիսվեք ձեր էջում