Մի փորձիր լինել օգտագործվող ,եթե քեզ չեն էլ ուզում օգտագործել․ Գևորգ Սուջյան
Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրում է․
«Եթե քեզ նույնիսկ չեն ուզում օգտագործել, բայց դու ինքնակամ ու աննպատակ քեզ օգտագործման ես դնում,
և միևնույն ժամանակ այդ քաղաքական ուժը քեզ չի ընդունում անգամ որպես «օգտագործվող»—
սա արդեն խոսում է ոչ թե նրանց, այլ քո մասին։
Սա նշանակում է՝ դու ինքդ քեզ չես հարգում։
Իսկ որտեղ չկա ինքնահարգանք՝ այնտեղ երբեք չի լինի արտաքին հարգանք։
Քաղաքական դաշտում արժեքը տրվում է նրան, ով ունի դիրք, սկզբունք և սահման։
Ով իրեն էժանացնում է առանց պահանջի դառնում է անտեսված, ոչ թե գնահատված։
Քաղաքական խորհուրդ.
Մի փորձիր լինել օգտագործվող ,եթե քեզ չեն էլ ուզում օգտագործել։
Եղիր արժեք, ոչ թե գործիք»։


