Մնաց 48 ժամ. իսկական դժոխքը կիջնի նրանց գլխին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանին ներկայացված վերջնագրի մասին՝ նշելով, որ ժամկետը մոտենում է ավարտին։
«Ժամանակը սպառվում է. 48 ժամ, մինչև իսկական դժոխքը կիջնի նրանց գլխին։ Փա՜ռք Աստծուն», – հայտարարել է նա։
Հավելենք՝ Իրանը, սակայն, նախօրեին հասկացնել է տվել, որ չի պատրաստվում գնալ հրադադարի։
Հիշեցնենք՝ երեկ Թրամփը գրել էր․
«Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա։ Եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ և քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ»,- գրել է Թրամփը։
Հավելենք՝ Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակը Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելն է։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։



