Խնդրանքով եմ դիմում․ Նազենի Հովհաննիսյանի գրառումը՝ 18-ամյա երիտասարդի մասին
Նազենի Հովհաննիսյանը գրել է․
Խնդրանքով դիմում եմ նաև բոլոր գթասիրտ և կարեկից քրիստոնյաներին, ովքեր գիտակցում են, որ հիմա Դավիթն անցնում է իր յուրօրինակ խաչի ճանապարհը․
1. Եկեք այսօր Ս․Պատարագին շարունակենք աղոթել Դավիթի համար (
Ղուկ. 11:7):
2. Բժշկության աղոթաթղթերի վրա չմոռանանք մեր հարազատների հետ հիշատակել նաև Դավիթի անունը (
Յակ. 5:13-15):
3. Խնդրենք Տեր Հիսուսին, որ Իր պաշտպանության ներքո պահի Իր Դավիթ ծառային, շուտափույթ բժշկություն պարգևի և իմաստություն տա բժիշկներին (
Մատթ. 7:7-12):
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը, հույսը, սերը, շնորհը և ողորմությունը թող պարուրի բոլորիս սրտերը, հալեցնի քինախնդրության սառույցը և փակի չարախոս բերանները։ Ամեն։



